ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Շահած կտրոնի» կուտը

«Շահած կտրոնի» կուտը
26.10.2014 | 21:21

Հենց նոր հեռախոսազանգ եմ ստանում 42-48-25 համարից:
-Վիճակահանության արդյունքում Ձեր հեռախոսահամարը շահել է «Տաթև» հյուրանոցային համալիրում 50 տոկոս զեղչով հանգստանալու իրավունք: Կտրոնն ուժի մեջ է մեկ տարի: Եթե ցանկություն ունեք օգտվելու այս հնարավորությունից, կտրոնը կուղարկվի Ձեզ «Առողջություն» ամսագրի հետ, վճարելու եք ընդամենը 600 դրամ,-շուտասելուկի պես վրա է տալիս աղջկա ձայնը՝ հոգնած ու անտարբեր:
-Իհարկե ցանկություն չունեմ օգտվելու,-ասում եմ:
-Կներեք,- նույն իմիջիայլոց տոնով ասում է աղջիկը, ու պարզ զգացվում է, որ այլ պատասխանի չէր էլ սպասում:
Տխրում եմ: Թե՛ այս անծանոթ աղջկա համար, որ չնչին վարձատրության դիմաց առավոտից-իրիկուն հարյուրավոր մարդկանց է զանգահարում ու լսում նույն պատասխանը՝ հաճախ ոչ այնքան բարյացակամ շեշտադրումներով, թե՛ «Առողջություն» ամսագրի, որ չի սպառվում, թե՛ պոտենցիալ սպառողի, որ այս և մյուս չվաճառվող ամսագրերը գնելու փող չունի: «Տաթև» հյուրանոցային համալիրի համար չեմ տխրում, սրա տերերը թաց տեղ պառկող չեն, ու եթե հանկարծ միամիտ մեկը «շահած կտրոնի» կուտն ուտի ու հայտնվի դրանց հարկի տակ, 50 տոկոսի զեղչը քթից կբերեն:
Հա, մի քիչ էլ ինձ համար եմ տխրում, որ բոլոր կիրակիներս սկսել են նմանվել իրար, որ հանգստյան օրով լռված եմ տանը ու անկապ հեռախոսազանգերի եմ պատասխանում:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ